Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը կոչ է արել անհապաղ և անվերապահորեն ապաշրջափակել Լաչինի միջանցքը

ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչությունը կոչ է արել անհապաղ և անվերապահորեն  ապաշրջափակել Լաչինի միջանցքը
Տարածաշրջան
15:14, 17 январь 2023
Ֆրանսիան կրկի կոչ է արել անհապաղ և անվերապահորեն  վերականգնել Լաչինի միջանցքով տեղաշարժի ազատությունն ու անվտանգությունը՝ պահպանելով տեղի բնակչության իրավունքները։

Այս մասին ասվում է ԵԱՀԿ-ում Ֆրանսիայի ներկայացուցչության հայտարարության մեջ։

«Կոչը հնչել է ԵԱՀԿ Մշտական խորհրդի նիստում՝ Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանի ներկայությամբ»,- ասվում է թվիթում։