Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ

ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ
Միջազգային
16:03, 21 февраль 2023
ՌԴ-ում ԱՄՆ դեսպանը կանչվել է ԱԳՆ, հայտնել են գերատեսչությունից։ 

Ինչպես հաղորդում է ՏԱՍՍ-ը, հիմնական թեզիսներից է այն, որ ԱՄՆ-ը պետք է բացատրություն տա «Հյուսիսային հոսք 1» և «Հյուսիսային հոսք 2» գազատարների պայթյունների վերաբերյալ: ԱՄՆ դեսպանին հայտնել են, որ Ռուսաստանի հետ բոլոր ուղղություններում առճակատման խորացման ԱՄՆ ագրեսիվ կուրսը հակաարդյունավետ է: 

Նշվել է նաև, որ Կիևին մատակարարվող զենքն ու սպասարկող անձնակազմը՝ ներառյալ ամերիկացի քաղաքացիները, իրենցից ներկայացնում են օրինական թիրախ։ 

Իրավիճակի դեէսկալացիայի համար ԱՄՆ-ը պետք է քայլեր ձեռնարկի Ուկրաինայից ԱՄՆ-ի և ՆԱՏՕ-ի ռազմական տեխնիկան դուրս բերելու ուղղությամբ, ասել են ՌԴ-ում ԱՄՆ դեսպանին։