Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ը պետք է ապահովի Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու մասին Միջազգային դատարանի որոշման կատարումը Բաքվի կողմից. կոնգրեսական

ԱՄՆ-ը պետք է ապահովի Լաչինի միջանցքի շրջափակումը վերացնելու մասին Միջազգային դատարանի որոշման կատարումը Բաքվի կողմից. կոնգրեսական
Միջազգային
13:40, 23 февраль 2023
ՄԱԿ-ի միջազգային դատարանի որոշումը հաստատում է, որ Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքի շրջափակումը հակասում է միջազգային իրավունքին և պետք է անհապաղ վերացվի։

Այս մասին Թվիթերի իր միկրոբլոգում հայտարարել է ԱՄՆ կոնգրեսական Ֆրենկ Փելոնը։

«ԱՄՆ Պետդեպարտամենտը և մեր դաշնակիցները պետք է ապահովեն, որ Ալիևը կատարի այդ որոշումը և թույլ տա մարդկանց ու ապրանքների ազատ տրաֆիկը Արցախում»,- գրել է կոնգրեսականը։