Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը կոչ է արել հումանիտար օգնություն տալ ԼՂ ժողովրդին

ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը կոչ է արել հումանիտար օգնություն տալ ԼՂ ժողովրդին
Միջազգային
10:59, 26 февраль 2023
ԵԱՏՄ երկրների Հանրային պալատը հանդես է եկել դիմում-կոչով` կապված Լաչինի միջանցքի արգելափակման հետ:

«Համաձայն ՀՀ, ՌԴ և Ադրբեջանի ղեկավարների` 2020 թ. նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարության` Լաչինի միջանցքը պետք է բաց լինի երկու ուղղություններով բեռների, մարդկանց և տրանսպորտային միջոցների համար:

Մենք` ԵԱՏՄ անդամ երկրների Հանրային պալատի մասնակիցներն ու կողմնակիցները` ՌԴ-ից, Բելառուսից, Մոլդովայից, Հայաստանից, Ղազախստանից, Ուզբեկստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, խորապես մտահոգ ենք ստեղծված դժվար դրությամբ, որ մոտ է հումանիտար ճգնաժամին, և դիմում ենք ԵԱՏՄ անդամ երկրների ղեկավարներին, միջազգայինհանրային հումանիտար կազմակերպություններին` կոչ անելով հումանիտար օգնություն ցուցաբերել ԼՂ ժողովրդին:

Ադրբեջանի ղեկավարությանը կոչ ենք անում իրավիճակը չհասցնել հումանիտար աղետի և ապաշրջափակել «կյանքի ճանապարհը»»,- ասված է հայտարարության մեջ: