Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Վլադիմիր Պուտինն առցանց հանդիպում կունենա ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ

Վլադիմիր Պուտինն առցանց հանդիպում կունենա ԱՊՀ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ
Ռուսաստան
17:13, 12 октябрь 2021
Հոկտեմբերի 13-ին ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը տեսաժողովի միջոցով հանդիպում կանցկացնի ԱՊՀ երկրների հատուկ ծառայությունների ղեկավարների հետ, գրում է report.az-ը:

Report-ի ռուսական բյուրոն տեղեկացնում է, որ մասնակիցները կքննարկեն Համագործակցության հետախուզական ծառայությունների փոխազդեցությունը անվտանգության և կայունության ապահովման ոլորտում:

«Ռուսաստանի նախագահը տեսակապի միջոցով հանդիպում կանցկացնի ԱՊՀ երկրների հետախուզական ծառայությունների ղեկավարների հետ, որոնք Մոսկվա կժամանեն ՝ մասնակցելու Համագործակցության անդամ երկրների անվտանգության և հետախուզական ծառայությունների ղեկավարների 17-րդ նստաշրջանին»,- հայտնել է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Պատվիրակությունները լինելու են Հայաստանից, Ադրբեջանից, Բելառուսից, Ղազախստանից, Ղրղզստանից, Տաջիկստանից, Թուրքմենստանից և Ուզբեկստանից: