Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Պատժել ալիևյան ռեժիմն ու վերջ տալ Արցախի շրջափակմանը․ ԱՄՆ կոնգրեսական

Պատժել ալիևյան ռեժիմն ու վերջ տալ Արցախի շրջափակմանը․ ԱՄՆ կոնգրեսական
Միջազգային
14:00, 14 февраль 2023
Միացյալ նահանգները պետք է ուժեղացնի ջանքերը՝ վերջ դնելու արհեստականորեն ստեղծված հումանիտար ճգնաժամին, որն առաջացել է Ադրբեջանի կողմից Լաչինի միջանցքը շրջափակելու հետևանքով: 

Այդպիսի հայտարարություն է արել ԱՄՆ ներկայացուցիչների պալատի անդամ Աննա Էշուն։
«Արդեն երրորդ ամիսն է, ինչ շարունակվում է Ադրբեջանի կողմից Արցախի դաժան շրջափակումը, և Միացյալ Նահանգները պետք է ակտիվացնի ջանքերը՝ արհեստականորեն ստեղծված այս հումանիտար ճգնաժամին վերջ դնելու համար», - Twitter-ի իր միկրոբլոգում գրել է Էշուն։

Նա նաև նշել է, թե հպարտ է լինել Արցախի շրջափակումը դատապարտող երկկուսակցական բանաձևի համահեղինակը՝ ԱՄՆ նախագահ «Բայդենի վարչակազմին կոչ անելով պատասխանատվության ենթարկել Ալիևի ռեժիմին՝ պատժամիջոցներ կիրառելով Ադրբեջանի պաշտոնյաների նկատմամբ և դադարեցնելով ԱՄՆ ռազմական օգնությունն Ադրբեջանին»։