Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան վերջ տալու համար․ ԱՄՆ կոնգրեսական

ԱՄՆ վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի Ադրբեջանի ագրեսիան վերջ տալու համար․ ԱՄՆ կոնգրեսական
Քաղաքականություն / Աշխարհ
22:02, 19 декабрь 2022
 
ԱՄՆ Ներկայացուցիչների պալատի անդամ Միշել Սթիլը թվիթերի իր էջում գրել է

«Ես խստորեն դատապարտում եմ Ադրբեջանի կողմից Արցախի շրջափակումը, որը հարյուր հազարավոր հայերի թողեց առանց սննդի, դեղորայքի կամ էներգիայի բավարար հասանելիության։ Վարչակազմը պետք է անհապաղ միջոցներ ձեռնարկի այս ագրեսիան վերջ տալու համար»:

Հիշեցնենք՝ դեկտեմբերի 12-ից Ադրբեջանի, այսպես կոչված, բնապահպանները փակել են Լաչինի միջանցքը, որն Արցախը Հայաստանին կապող միակ ցամաքային ճանապարհն է։ Փակ ճանապարհի հետևանքով Արցախում կենսական նշանակության լրջագույն խնդիրներ են առաջացել։ Հայաստանից Արցախ չեն հասնում սննդամթերք, դեղորայք, առաջին անհրաժեշտության այլ ապրանքներ։ Վտանգված է առողջական խնդիրներ ունեցող մի խումբ արցախցիների՝ այդ թվում, երեխաների կյանքը։