Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր անարդյունավետ է». Ալիև

«ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր անարդյունավետ է». Ալիև
Միջազգային
12:14, 02 март 2023
Կարևոր խնդիրը, որը արդեն երկար տարիներ քննարկվում է ամբողջ աշխարհում, ՄԱԿ-ի համակարգի բարեփոխումն է, հայտարարել է Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը. «ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը հիշեցնում է անցյալը և չի արտացոլում այսօրվա իրականությունը»:

Անվտանգության խորհրդի կազմը պետք է ընդլայնվի, որպեսզի այն դառնա ավելի ներկայացուցչական և աշխարհագրորեն ավելի արդար, նշել է նա։

Ալիևն ասել է, որ ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդն այսօր անարդյունավետ է, և ընդգծել, որ ԱԽ որոշ բանաձևեր կատարվել են մի քանի օրվա ընթացքում, սակայն «Հայաստանը գրեթե 30 տարի անտեսել է ԱԽ չորս բանաձևերը»: