Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արցախի Անվտանգության խորհուրդն այս պահին նիստ է անցկացնում. Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ կարվի՞

Արցախի Անվտանգության խորհուրդն այս պահին նիստ է անցկացնում. Ռուբեն Վարդանյանը պաշտոնանկ կարվի՞
Տարածաշրջան
19:54, 15 январь 2023
Civic.am-ին հայտնի դարձավ, որ այս պահին  Արցախի նախագահ Արայիկ Հարությունյանի գլխավորությամբ տեղի է ունենում անվտանգության խորհրդի նիստ, որին մասնակցում են նաեւ ԱԺ խմբակցությունները,  ինչպես նաեւ ուժայինները։ Ենթադրաբար ԱԽ նիստի օրակարգում Արցախի պետնախարար Ռուբեն Վարդանյանի հնարավոր պաշտոնանկության հարցն է:

Հիշեցնենք, որ երեկ երեկոյան մամուլում տեղեկություններ շրջանառվեցին, որ Արցախի իշխանական վերնախավում քննարկվում է շուրջ երկուսուկես ամիս առաջ Արցախի պետնախարար նշանակված Ռուբեն Վարդանյանին պաշտոնանկ անելու հարցը։

Վադանյանն իր հերթին հայտարարեց, թե  չի պատրաստվում հրաժարական տալ։