Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Չեխիայի ԱԳ նախարարը Լավրովին անվանել է «ծաղրածու»

Չեխիայի ԱԳ նախարարը Լավրովին անվանել է «ծաղրածու»
Միջազգային
13:33, 26 апрель 2023
Չեխիայի արտգործնախարար Յան Լիպավսկին իր ռուս գործընկեր Սերգեյ Լավրովին ծաղրածու է անվանել։ Այս մասին նա գրել է իր Twitter-ում՝ ի պատասխան Չեխիայի նախագահի մասին Լավրովի մեկնաբանությունների։ 

«Ծաղրածու Լավրովի արտահայտությունները Չեխիայի նախագահ Պետր Պավելի մասին ուղղակի ծիծաղելի են, Ռուսաստանը ահաբեկչական պետություն է, և նրա ղեկավարությունը պետք է կանգնի միջազգային տրիբունալի առջև»,- ընդգծել է չեխ դիվանագետը։

Ավելի վաղ Politico-ին տված հարցազրույցում Պավելն իր համոզմունքն էր հայտնել, որ Չինաստանին չի կարելի վստահել որպես Ռուսաստանի և Ուկրաինայի միջև խաղաղության հաստատման միջնորդի, քանի որ Պեկինին ձեռնտու է պատերազմի շարունակությունը։ Լավրովն ասել է, որ Չեխիայի նախագահ Պետր Պավելի խոսքերը Չինաստանի մասին «չեն համապատասխանում նորմալ քաղաքական գործչի աշխատանքին»։