Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արտագաղթած ռուս ընդդիմադիրները Բեռլինի համագումարում ստորագրել են համատեղ հռչակագիր. նախաձեռնողներից է Խոդորկովսկին

Արտագաղթած ռուս ընդդիմադիրները Բեռլինի համագումարում ստորագրել են համատեղ հռչակագիր. նախաձեռնողներից է Խոդորկովսկին
Միջազգային
12:39, 01 май 2023
ՌԴ-ից արտագաղթած ռուս ընդդիմադիրները Բեռլինի համագումարում ստորագրել են փաստաթուղթ, որը կոչվում է «Ռուսական ժողովրդավարական ուժերի հռչակագիր», հայտնում է «Էխո Մոսկվի»-ն։

Նշվում է, որ հանդիպման նախաձեռնողներից մեկը եղել է գործարար և հասարակական գործիչ Միխայիլ Խոդորկովսկին։

Հռչակագրում ռուսական ընդդիմության «ռազմավարական նպատակներ» են համարվում «Ուկրաինայի դեմ ագրեսիայի դադարեցումը և ազատ, իրավական, դաշնային Ռուսաստանի ստեղծումը»։

«Էխո Մոսկվիի» հրապարակման մեջ նշվում են մի քանի անուններ, այդ թվում՝ Միխայիլ Խոդորկովսկու, Դմիտրի Գուդկովի, Եվգենյա Չիրիկովայի, Եվգենի Չիչվարկինի անունները: