Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հարց պետք է քննարկվի. ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով

Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հարց պետք է քննարկվի. ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողով
Միջազգային
11:41, 11 май 2023
Բաքվի կողմից Լեռնային Ղարաբաղի շրջափակումից 150 օր անց ակնհայտ է, որ Ալիևը հումանիտար ճգնաժամ է ստեղծում և անջատում կարևոր ենթակառուցվածքների էլեկտրաէներգիան: Այս մասին նշված է ԱՄՆ Սենատի Արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Twitter-ի պաշտոնական միկրոբլոգում:

«Ադրբեջանի բարձրաստիճան պաշտոնյաների նկատմամբ պատժամիջոցների հարցը պետք է քննարկման առարկա լինի, եթե մենք ճնշում ենք գործադրում Լաչինի միջանցքը բացելու համար»,- նշված է գրառման մեջ:

150 days into Baku's blockade of Nagorno Karabakh, it is clear that Aliyev is manufacturing a humanitarian crisis & cutting off power for critical infrastructure. Sanctions for senior Azerbaijani officials must be on the table as we apply pressure to open the Lachin Corridor. https://t.co/PgVBjosUBf

— Senate Foreign Relations Committee (@SFRCdems) May 10, 2023

1lurer.am