Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք ՌԴ-ի հետ հակամարտության». ՆԱՏՕ-ն Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ պաշտպանական պլան է մշակում. Reuters

«Մենք պետք է ցանկացած պահի պատրաստ լինենք ՌԴ-ի հետ հակամարտության». ՆԱՏՕ-ն Սառը պատերազմից ի վեր առաջին անգամ պաշտպանական պլան է մշակում. Reuters
Միջազգային
12:42, 18 май 2023
ՆԱՏՕ-ն Սառը պատերազմի ավարտից հետո առաջին անգամ լայնածավալ պաշտպանական պլան է մշակում՝ Ռուսաստանի հետ հակամարտության դեպքում։ Այս մասին այսօր հայտնել է Reuters գործակալությունը։

«Մենք պետք է պատրաստ լինենք այն բանին, որ հակամարտությունը (Ռուսաստանի հետ) կարող է առաջանալ ցանկացած պահի»,- ասել է ՆԱՏՕ-ի ռազմական կոմիտեի ղեկավար Ռոբ Բաուերը։

Ինչպես նշում է գործակալությունը, նախկինում դաշինքը այդպիսի ռազմական պլաններ մշակելու անհրաժեշտություն չէր տեսնում, քանի որ մասնակցում էր ավելի փոքր մասշտաբի հակամարտությունների, ինչպիսիք էին հակամարտություններն Աֆղանստանում կամ Իրաքում։ 

ՆԱՏՕ-ն նաև ուղեցույց է մշակում անդամների համար՝ արդիականացնելու իրենց ուժերն ու լոգիստիկան: «Դաշնակիցները հստակ կիմանան, թե ինչ ուժեր են անհրաժեշտ, ինչ, ինչպես և որտեղ տեղակայել»,- ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Յենս Ստոլտենբերգի խոսքերն է մեջբերում Reuters-ը։

Գործակալության տվյալներով՝ դաշինքի երկրները նախատեսում են հաստատել «հազար էջանոց» ռազմական պլանները Վիլնյուսի գագաթնաժողովում, որը կանցկացվի հուլիսի 11-12-ը։