Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական «Առաջին» հեռուստաալիքը Բախմուտի գրավումը ներկայացնում է որպես Բեռլինի գրավում. ISW

Ռուսական «Առաջին» հեռուստաալիքը Բախմուտի գրավումը ներկայացնում է որպես Բեռլինի գրավում. ISW
Միջազգային
11:56, 22 май 2023
Պատերազմի ուսումնասիրման ամերիկյան ինստիտուտը (ISW) հերթական տեղեկագրում նշում է, որ «Վագներ»-ի ջոկատները, դատելով ամեն ինչից, հասել են Բախմուտի արևմտյան վարչական սահմանը, և այս կապակցությամբ նշում է, որ այս փոքր քաղաքի ենթադրյալ վերջնական գրավման մասին ռուսական հեռուստատեսությունը ներկայացնում է որպես ինչ-որ  դարակազմիկ իրադարձություն:

«Ռուսական պետական հեռուստատեսությունը Բախմուտի ենթադրյալ գրավումը ներկայացրել է որպես ճակատագրական պատմական իրադարձություն և հայտարարել, որ քաղաքի գրավումը կնպաստի ռուսական գործողությունների հաջողությանը՝  գրավելու Սլավյանսկը (Բախմուտից 41 կմ հյուսիս-արևմուտք), Կրամատորսկը (Բախմուտից 35 կմ հյուսիս-արևմուտք) և նույնիսկ Դնեպրը (Բախմուտից մոտ 215 կմ դեպի արևմուտք),- նշում է ISW-ն։- Կրեմլը հավանաբար փորձել է Բախմուտի գրավումը ներկայացնել որպես պատմական հաղթանակ, քանի որ Ուկրաինայում նրա մարտավարական հաջողությունները, ինչպես նախկինում, բացակայում են»։ 

ISW-ի տեսաբանները նշում են, որ «Առաջին» հեռուստաալիքը նույնիսկ հայտարարել է, որ Բախմուտում «վագներականները» պետք է իրենց զգան ինչպես «իրենց պապերը՝ Բեռլինում»։

ISW-ն նշում է պետական հեռուստատեսության այս հաղորդումների և ռուս ուլտրաազգայնական բլոգերների ավելի սթափ հայտարարությունների միջև հակադրությունը: «Այս աճող հակասությունը, հավանաբար, կշարունակի խաթարել ռուսական տեղեկատվական տարածք ձևավորելու Կրեմլի կարողությունը»,- ենթադրում է ISW-ն: