Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական զորքերը չկարողացան գրավել Բախմուտը մինչև մայիսի 9-ը․ Զելենսկի

Ռուսական զորքերը չկարողացան գրավել Բախմուտը մինչև մայիսի 9-ը․ Զելենսկի
Քաղաքականություն / Աշխարհ
21:45, 09 май 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր  երեքշաբթի օրը հայտարարել է, որ ռուսական ուժերը չեն կարողացել գրավել Բախմուտը մինչև մայիսի 9-ը՝ Երկրորդ համաշխարհային պատերազմում նացիստական Գերմանիայի դեմ Խորհրդային Միության հաղթանակի տարեդարձը․ գրում է VOA-ն։

Հիշեցնենք, որ կիրակի օրը ուկրաինացի գեներալն ասել էր, որ Ռուսաստանը դեռ հույս ունի գրավել Բախմուտը մինչև Հաղթանակի օրվան նվիրված տոնակատարությունների մեկնարկը։

Ուկրաինայի զինված ուժերի ներկայացուցիչը հայտնել էր, որ Բախմուտի համար մարտերը շարունակվել են երեքշաբթի՝ մայիսի 9-ին։

Ուկրաինայի ցամաքային զորքերի հրամանատար, գեներալ-գնդապետ Ալեքսանդր Սիրսկին երեքշաբթի օրը նույնպես ասել էր, որ ռուսական զորքերը ուժեղացրել են Բախմուտի հրետակոծությունը ծանր հրացաններով, օգտագործում են ավելի ժամանակակից սպառազինություն:

 Նշվում է, որ ուկրաինական ուժերը շարունակում են վերահսկել քաղաքի մի շարք շրջաններ՝ ավելի քան 10 ամիս ռուսական կանոնավոր զորքերի և «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների դեմ կատաղի մարտերից հետո։