Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բախմուտում զոհվել է Agence France-Press-ի լրագրողը

Բախմուտում զոհվել է Agence France-Press-ի լրագրողը
Միջազգային
10:58, 10 май 2023
Ուկրաինայի արևելքում զոհվել է Agence France-Press (AFP) օպերատոր Արման Սոլդենը։ Այս մասին հաղորդվում է գործակալության Թվիթերում։

Սոլդենը մահացել է Բախմուտի շրջանում գտնվող Չասով Յար քաղաքի մոտ հրետակոծության հետևանքով։

Դատելով սոցցանցերում լրագրողի գրառումներից՝ մայիսի սկզբին նա եղել է Բախմուտի շրջանում։ Նա պատմել է, մասնավորապես, քաղաքի ռուսական հրետակոծությունների, ինչպես նաև քաղաքում մնացած բնակիչների մասին։

Այն մասին, որ ռուսական զորքերը մայիսի 9-ին հրետակոծել են Չասով Յարը, հայտնել է քաղաքի ղեկավար Սերգեյ Չաուսը։ Նա հայտնել էր հրետակոծության հետևանքով մեկ զոհի մասին:

«Սուսպիլնե» պարբերականի տվյալներով՝ Արման Սոլդենը դարձել է 10-րդ լրագրողը, որ զոհվել է Ուկրաինա Ռուսաստանի ներխուժման ժամանակ։