Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Դնեպրոպետրովսկի մարզի հրետակոծության հետևանքով զոհվել է 13 մարդ

Դնեպրոպետրովսկի մարզի հրետակոծության հետևանքով զոհվել է 13 մարդ
Աշխարհ
12:05, 10 август 2022
Ռուս զինվորականները օգոստոսի լույս 10-ի գիշերը «Գրադ» ռեակտիվ համակարգերով գնդակոծել են Ուկրաինայի Դնեպրոպետրովսկի մարզը, հայտնել է տարածաշրջանի ղեկավար Վալենտին Ռեզնիչենկոն։

Նրա տվյալներով՝ ռուս զինվորականները 80 ռեակտիվ ռումբ են արձակել մարզի բնակելի թաղամասերի ուղղությամբ։

Ինչպես հայտնել է Ռեզնիչենկոն, հրետակոծության տակ են հայտնվել Մարգանեց քաղաքը և Միրովոյե բնակավայրի տարածքը։

Մարգանեցում հրետակոծության հետևանքով, Ռեզնիչենկոյի խոսքով, զոհվել է 12 մարդ, ևս 11-ը գտնվում են հիվանդանոցում (նրանցից հինգի վիճակը ծանր է)։

Քաղաքում վնասվել են ավելի քան 20 բարձրահարկ շենքեր, վարչական ծառայությունների մատուցման կենտրոնը, մշակույթի պալատը, հանրակացարանը, երկու դպրոց, քաղաքային խորհրդի շենքը և մի քանի այլ վարչական հաստատություններ։