Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Հիմա Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելու ժամանակը չէ»․ ԱՄՆ Պետդեպից կրկին Վրաստանին զգուշացրել են հնարավոր պատժամիջոոցների մասին

«Հիմա Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելու ժամանակը չէ»․ ԱՄՆ Պետդեպից կրկին Վրաստանին զգուշացրել են հնարավոր պատժամիջոոցների մասին
Միջազգային
12:32, 23 май 2023
ԱՄՆ Պետդեպարտամենտը մտահոգություն է հայտնել Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ չվերթների վերականգնման կապակցությամբ և զգուշացրել, որ օդանավակայանում սպասարկող վրացական ընկերությունները կարող են ենթարկվել պատժամիջոցների։

Խոսքը այն ընկերությունների մասին է, որոնք սպասարկում են ռուսական ավիաընկերությունները Թբիլիսիի օդանավակայանում, իսկ շուտով` Քութայիսիում:

«Արևմտյան շատ երկրներ, ներառյալ ԱՄՆ-ը, արգելում են ռուսական ինքնաթիռների մուտքն իրենց օդային տարածք: Մենք անհանգստացած ենք Ռուսաստանի և Վրաստանի միջև ուղիղ թռիչքների վերականգնմամբ: Դա կարող է նշանակել, որ վրացական օդանավակայանների ընկերությունները կարող են հայտնվել պատժամիջոցների սպառնալիքի տակ: Մենք՝ ամբողջ Արևմտյան հասարակությունը, հեռու ենք մնացել այս ռեժիմից, և հիմա Ռուսաստանի հետ հարաբերությունները կառուցելու ժամանակը չէ»,- ասել է Պետդեպարտամենտի խոսնակ Մեթյու Միլլերը։