Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ԱՄՆ-ն դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը. Մարիա Լոնգի

Ամերիկայի Միացյալ Նահանգները դիտարկում է Հայաստանում և Եվրասիայի այլ երկրներում փոքր մոդուլային միջուկային ռեակտորներ կառուցելու հնարավորությունը՝ ձգտելով ամրապնդել դրանց էներգետիկ անկախությունը Ռուսաստանից և Չինաստանից։ Ռուսական ՏԱՍՍ-ի հաղորդմամբ` այս մասին հայտարարել է ԱՄՆ Պետդեպի Եվրոպայի, Եվրասիայի և Կենտրոնական Ասիայի աջակցության ծրագրերի համակարգող Մարիա Լոնգին։

«Մի շարք երկրներում, այդ թվում՝ Հայաստանում, մենք գնահատում ենք ամերիկյան տեխնոլոգիայի կիրառմամբ կառուցված փոքր մոդուլային միջուկային ռեակտորների տեղակայման հնարավորությունը, որոնք կարող են թույլ տալ ավելի մեծ էներգետիկ անկախություն ձեռք բերել ինչպես Ռուսաստանից, այնպես էլ Չինաստանից», - ասել է նա։