Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ուկրաինայում պատերազմը կարող է տասնամյակներ տևել. Մեդվեդև

Ուկրաինայում պատերազմը կարող է տասնամյակներ տևել. Մեդվեդև
Միջազգային
12:50, 26 май 2023
Ռուսաստանի Դաշնության Անվտանգության խորհրդի ղեկավարի տեղակալ Դմիտրի Մեդվեդևը Վիետնամ կատարած այցի ժամանակ լրագրողներին հայտնել է, որ «ռազմական հակամարտությունը» Ուկրաինայում «շատ երկար ժամանակ կտևի»:

«Այս ամենը կտևի տասնամյակներ, երևի: Սա նոր իրողություն է, կյանքի նոր պայմաններ»,- ասել է Մեդվեդևը (մեջբերումը՝  ՏԱՍՍ-ի)՝ հավելելով, որ եթե Ուկրաինայում իշխանությունը չփոխվի, ապա «կլինի երեք տարի զինադադար, երկու տարի հակամարտություն, և նորից ամեն ինչ կկրկնվի»։