Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը. ԵԱՀԿ գործող նախագահ

Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը. ԵԱՀԿ գործող նախագահ
Միջազգային
12:51, 13 июнь 2021
ԵԱՀԿ գործող նախագահ Անն Լինդեն ողջունել է Ադրբեջանի տրամադրված ականապատ տարածքների քարտեզի դիմաց 15 հայ գերիների վերադարձը։

Այս մասին նա գրառում է արել թվիթերյան իր էջում․

«Ողջունում ենք Հայաստան 15 գերիների վերադարձն ու Ադրբեջանին տեղեկատվության փոխանցումը, որը կօգնի ականազերծում իրականացնել։

Վստահության ամրապնդման այդ միջոցները կօգնեն ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների հովանու ներքո բանակցությունները շարունակելու համար համապատասխան մթնոլորտ ստեղծելուն», – գրել է Լինդեն:

Նշենք, որ ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը Գավառում քաղաքացիների հետ հանդիպման ժամանակ երեկ՝ հունիսի 12-ին,  ասաց, որ 15 գերիներն արդեն Հայաստանում են։

«Ես հիմա հարկ եմ համարում անդրադառնալ մեր 15 եղբայրների վերադարձի բոլոր հանգամանքներին։ 2 օր առաջ ես հանդիպում ունեցա ԱՄՆ պեռտքարտուղարի տեղակալի հետ, ով ասաց, որ ԱՄՆ պետքարտուղարի հանձանարարույամբ ունի առաքելությունինչ-որ մի ճեղքում ապահովել գերիների վերադարձի հարցում, և եթե մենք պատրաստ ենք այդպիսի համագործակցության, ապա իրենք պատրաստ են ներգրավվել այդ գործին։

Ես, բնականաբար, ասեցի, որ մենք պատրաստ ենք, և այսօր գործադրված ջանքերի արդյունքում, այդ թվում՝ Վրաստանի վարչապտի, վրաց մեր եղբայրների, նաև ուզում եմ հիշատակել Եվրամիության մեր գործընկերներին։ Նրանք Կարմիր կամուրջով Ադրբեջանից մտել են Վրաստան, ապա՝ Բագրատաշենով ՀՀ։ Հիմա կտեղափոխվեն, բուժզննություն կանցնեն։ Մենք անպայման հարազատների հետ տեսակցությունն այսօր կապահովենք»,- ասաց նա։

Հիշեցնենք, որ նույն օրը Գեղարքունիքի մարզի Կարմիր գյուղում ՀՀ վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը ասել էր․

«Մեր գերեվարված եղբայրներից ևս 15-ը վերադառնում է Հայաստանի Հանրապետություն։ Բայց ես մանրամասն հայտարարություն այս պահին չեմ անի, նրանք ճանապարհին են, երբ որ կլինեն ՀՀ տարածքում, ես դրանից հետո միայն ավելի մանրամասն հայտարարություն կանեմ։ Էս պահին եկեք էսքանով սահմանափակվենք։

Ես հույս ունեմ, որ Գավառում մեր հավաքի ժամանակ կկարողանամ ավելի մանրամասն տեղեկություն հաղորդել, բայց այս պահին հետևյալն է՝ 15 մեր եղբայրներ մի քանի ամսվա գերեվարումից հետո վերադառնում են, և այս պահի խնդիրն է իրենց ընդունենք, հասցնենք իրենց տները և անմիջապես զբաղվենք մյուսների վերադարձի հարցերով:

Ես հույս ունեմ, որ ոչ մեկս չենք կասկածում, որ մենք մեր բոլոր եղբայրներին վերադարձնելու ենք։ Դա ժամանակի խնդիր է, և մեզ պետք է համբերություն։

Ես ուզում եմ ներողություն խնդրել այն ընտանիքներից, ում զավակներն այսօր չեն վերադառնում և նրանց վերադարձն էլի հետաձգվում է։

Ես հույս ունեմ, որ նրանք ըմբռնումով կմոտենան։ Որովհետև հիմա սա ամենադժվար պահն է, երբ, ցավոք, չենք կարող բոլորին միանգամից վերադարձնել, և որ վերադառնում է մի մասը։

Իհարկե, այսօր 15 ընտանիք իրենց երջանիկ կզգան, բայց մյուսների համար էդ սպասման բեռն ու ծանրությունն ավելի կծանրանա։ Բայց այս է ճանապարհը։ Մենք մեր եղբայրներին պետք է խումբ-խումբ վերադարձնենք։

Եվ մենք ամեն ինչ անում ենք էդ նպատակն իրագործելու համար։ Եկեք հիմա մանրամասներ չասեմ։ Նրանք որոշ ժամանակ անց կլինեն ՀՀ տարածքում, և այդ ժամանակ արդեն լիարժեք անուն-ազգանուններով, բնակավայրերով, այլ հանգամանքներով ես ավելի մանրամասն կասեմ։

Այնպես որ, եկեք մեր եղբայրներին բարի վերադարձ մաղթենք»,- ասաց նա։