Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Քաղաքի կենտրոնում կարապներ են լողում. Կախովսկի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքները

Քաղաքի կենտրոնում կարապներ են լողում. Կախովսկի ՀԷԿ-ի պայթեցման հետևանքները
Միջազգային
15:45, 06 июнь 2023
Ռուսաստանին բռնակցված Խերսոնի մարզի Նովայա Կախովկա քաղաքը հեղեղվել է Դնեպր գետում ջրի մակարդակի բարձրացումից հետո՝ Կախովսկի հիդրոէլեկտրակայանի ավերածությունների պատճառով։ Այս մասին «Ռոսիա 1» հեռուստաալիքի եթերում հայտարարել է Ռուսաստանի կողմից քաղաքային վարչակազմի «ղեկավար» նշանակված Վլադիմիր Լեոնտևը։ «Քաղաքը ջրով է ծածկվել»,- ասել է Լեոնտևը (մեջբերում՝ ՏԱՍՍ-ի):

Քաղաքի կենտրոնում կարապներ են լողում: «Կոմերսանտ FM»-ին տված հարցազրույցում նա պարզաբանել է, որ քաղաքի փողոցների և Դնեպրից ներքև գտնվող բնակավայրերի մի մասը հեղեղվել են, մասնավորապես, դրանք Դնեպրյանինն ու Կորսունկան են։ Լրագրողների հետ զրույցի պահին գետում ջուրը բարձրացել է 10 մետրով, հայտարարել է Լեոնտևը։ Վատագույն դեպքում տեղական «իշխանությունները» ակնկալում են, որ ջրի մակարդակը կբարձրանա մինչև 12 մետր։

Նովա Կախովկայի «վարչակազմն» ակնկալում է, որ երեք օրվա ընթացքում ջուրը կվերանա։ «Դրանից հետո այն աշխատանքների ծավալը, որը պետք է իրականացվի, հսկայական է։ Այժմ մոտ 600 տուն, որոնք հենց այս պահին բնակեցվում են, ջրով են ծածկվել»,- հավելել է Լեոնտևը։   Նովոկախովսկի քաղաքային շրջանում արտակարգ դրություն է մտցվել։

Տեսանյութը՝ այստեղ