Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բալթյան երկրները բացում են իրենց օդային տարածքը ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության համար

Բալթյան երկրները բացում են իրենց օդային տարածքը ՆԱՏՕ-ի ռազմական գործունեության համար
Միջազգային
10:51, 12 июль 2023
Լատվիայի, Լիտվայի և Էստոնիայի օդային տարածքը լիովին բացվում է Հյուսիսատլանտյան դաշինքի դաշնակիցների ռազմական գործունեության համար։

Այսպիսի բովանդակությամբ հռչակագիր է երեկ՝ Վիլնյուսում ՆԱՏՕ-ի գագաթնաժողովի շրջանակներում, ստորագրվել Բալթյան երկրների պաշտպանության նախարարների կողմից։

«Ստորագրված փաստաթուղթը կարևոր քայլ է մեր երկրների օդային տարածքի պաշտպանությունն ապահովելու համար։ Առաջիկա մի քանի տարիների ընթացքում Լիտվան մտադիր է ավելի քան €140 միլիոն ներդնել դաշնակիցների կոնտինգենտն ընդունող իր ավիաբազայի ենթակառուցվածքների զարգացման համար»,- ստորագրումից հետո հայտարարել է Լիտվայի պաշտպանության նախարար Արվիդաս Անուշաուսկասը։

Փաստաթղթում նշվում է, որ դաշնակիցներին հնարավորություն է տրվում առանց սահմանափակումների օգտագործել Բալթյան երկրների օդային տարածքը զսպման միջոցների, ուժեղացված պարեկության և լայնածավալ զորավարժությունների համար։