Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Կանադան Բելառուսի համար փակել է իր օդային տարածքը

Կանադան Բելառուսի համար փակել է իր օդային տարածքը
Աշխարհ
10:47, 17 март 2022
Կանադան փակել է օդային տարածքը բելառուսական ինքնաթիռների համար:

Այս մասին Twitter-ում հայտնել է Կանադայի տրանսպորտի նախարարությունը:

«Ռուսաստանի Դաշնության անմիջական կողմնակիցների և նրա Ուկրաինա ներխուժման դեմ ուղղված տնտեսական միջոցառումների շրջանակում մենք փակել ենք Կանադայի օդային տարածքը բելառուսական ավիափոխադրողների և ինքնաթիռների համար»,- ասվում է հաղորդագրության մեջ։