Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Թուրքիան կպահպանի «թափանցիկ բանակցությունները» Պուտինի հետ. թուրքական լրատվամիջոց

Թուրքիան կպահպանի «թափանցիկ բանակցությունները» Պուտինի հետ. թուրքական լրատվամիջոց
Միջազգային
12:25, 12 июль 2023
Անկարան երես չի թեքել Մոսկվայից, Թուրքիան կպահպանի Ռուսաստանի իշխանությունների հետ «թափանցիկ բանակցությունները»: Այսպիսի հայտարարություն են արել թուրքական կառավարական շրջանակներում իրազեկ աղբյուրները։

«Այն կարծիքը, թե Թուրքիան երես է թեքել Ռուսաստանից և ամբողջությամբ դեմքով շրջվել դեպի Արևմուտք, չի համապատասխանում իրականությանը։ Թուրքիան կշարունակի վարել հավասարակշռված քաղաքականություն՝ որպես միջազգային և տարածաշրջանային տերություն։ Այս համատեքստում Թուրքիան կշարունակի զարգացնել հարաբերությունները Արևմուտքի և Եվրոպայի հետ՝ միաժամանակ պահպանելով «թափանցիկ բանակցությունները» ՌԴ նախագահ Պուտինի հետ»,- ասվում է Hürriyet-ի նյութում: