Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանը Ռուսաստանից պահանջել է ճանաչել իր տարածքային ամբողջականությունը

Իրանը Ռուսաստանից պահանջել է ճանաչել իր տարածքային ամբողջականությունը
Միջազգային
14:06, 12 июль 2023
Իրանում Ռուսաստանի դեսպանը կանչվել է ԱԳՆ՝ Ռուսաստանի և Պարսից ծոցի արաբական պետությունների համագործակցության խորհրդի երկրների արտգործնախարարների ռազմավարական բանակցությունների վեցերորդ փուլի հռչակագրի բովանդակության պատճառով՝ կապված Իրանի երեք կղզիների հետ՝ Աբումուսա, Մեծ և Փոքր Թոմբ:

Հանդիպմանը մասնակցած Իրանի արտաքին գործերի նախարարի օգնական, ԱԳՆ Պարսից ծոցի դեպարտամենտի ղեկավար Ալիռեզա Էնայատին ընդգծել է, որ Մեծ և Փոքր Թոմբ կղզիները հավերժ պատկանում են Իրանին, և կոչ է արել Ռուսաստանին շտկել իր դիրքորոշումն այս հարցում։ 

Ռուսաստանի դեսպանն ընդգծել է, որ հարգում է Իրանի տարածքային ամբողջականությունը և Մոսկվային հնարավորինս շուտ կտեղեկացնի իրավիճակի մասին։