Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Արդեն երրորդ գիշերն է՝ ռուսական զորքերը ԱԹՍ-ներով գրոհում են Կիևը. այսօր արդեն զոհ կա

Արդեն երրորդ գիշերն է՝ ռուսական զորքերը ԱԹՍ-ներով գրոհում են Կիևը. այսօր արդեն զոհ կա
Միջազգային
10:22, 13 июль 2023
Ռուսաստանի զինված ուժերը հուլիսի լույս 13-ի գիշերը Կիևի ուղղությամբ արձակել են կամիկաձե անօդաչուներ։ ՀՕՊ համակարգերը «շուրջ մեկ տասնյակ» դրոններ են խոցել Ուկրաինայի մայրաքաղաքի վրայով, բեկորներն ընկել են քաղաքի Դառնիցկի, Սոլոմենսկի, Շևչենկովսկի, Օբոլոնսկի և Պոդոլսկի շրջաններում։

Տուժել է առնվազն չորս մարդ, հայտնել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։ Մեկ մարդ, նրա տվյալներով, մահացել է հրդեհի ժամանակ, որ բռնկվել է Պոդոլսկի շրջանի բնակարաններից մեկում բեկորի ընկնելու պատճառով։

Ուկրաինայի Զինված ուժերի օդուժի հրամանատարությունը, իր հերթին, հայտարարել է, որ ընդհանուր առմամբ Ուկրաինայի տարածքում ռուսական զորքերը արձակել են 20 անօդաչու և երկու թևավոր հրթիռ. դրանք բոլորը խոցվել են։

Ռուսական զորքերը արդեն երրորդ գիշերն է, որ ԱԹՍ-ներով գրոհում են Կիևը։