Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանը գիշերը օդային հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. 30 թևավոր հրթիռներից 29-ը ոչնչացվել է. Ուկրաինայի ԶՈՒ

Ռուսաստանը գիշերը օդային հարվածներ է հասցրել Կիևին և Օդեսային. 30 թևավոր հրթիռներից 29-ը ոչնչացվել է. Ուկրաինայի ԶՈՒ
Միջազգային
11:20, 18 май 2023
Մայիսի լույս 18-ի գիշերը ռուսական զորքերը հարվածների նոր շարք են հասցրել Ուկրաինային։ Կիևի քաղաքային ռազմական վարչակազմի ղեկավար Սերգեյ Պոպկոյի խոսքով՝ Ուկրաինայի մայրաքաղաքը մայիսի սկզբից ի վեր ենթարկվել է թվով իններորդ օդային հարձակման։

Հարվածները հասցվել են Х-101/555  տիպի թևավոր հրթիռներով՝ Ту-95МС և Ту-160 ռազմավարական ռմբակոծիչներով՝ Կասպից ծովի շրջանից։ Հրթիռների արձակումից հետո գործարկվել են հետախուզական անօդաչուներ։

Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին հայտնել է, որ գիշերվա ընթացքում ռուս զինվորականները Ուկրաինայի ուղղությամբ արձակել են ծովային, օդային և ցամաքային 30 թևավոր հրթիռներ, ոչնչացվել են 29 հրթիռ և չորս անօդաչու։

«Նախնական տվյալներով՝ Կիևի օդային տարածքում բոլոր թշնամական թիրախները հայտնաբերվել և ոչնչացվել են»,- հաղորդվում է ռազմական վարչակազմի Telegram-ալիքում։

Երեք շրջաններում՝ Դեսնյանսկի, Դառնիցկի և Դնեպրովսկի, բեկորներ են ընկել, ասել է Կիևի քաղաքապետ Վիտալի Կլիչկոն։

Տուժածների մասին չի հաղորդվում: