Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսական զորքերը հրթիռային և ավիացիոն հարվածներ են հասցրել Ուկրաինային հիմնականում Բելառուսի օդային տարածքից. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ

Ռուսական զորքերը հրթիռային և ավիացիոն հարվածներ են հասցրել Ուկրաինային հիմնականում Բելառուսի օդային տարածքից. Ուկրաինայի ԶՈՒ ԳՇ
Աշխարհ
15:03, 28 февраль 2022
Երեկ՝ փետրվարի 27-ին, Ռուսաստանի ԶՈՒ-ն 6 հրթիռային (մինչև 30 հրթիռ) և 4 ավիացիոն հարվածներ է հասցրել հիմնականում Բելառուսի Հանրապետության օդային տարածքից։ Այս մասին քիչ առաջ հրապարակվել է Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբի ֆեյսբուքյան էջում։ 

Տեղեկատվության մեջ նշված է նաև, որ հակառակորդը կիրառել է «Իսկանդեր» տեսակի հրթիռ. «Բելառուսի Հանրապետության օդային տարածքում ՌԴ ԶՈՒ օդատիեզերական ուժերը գտնվում են պատրաստության վիճակում։ Բելառուսի Հանրապետության օդանավակայանի ցանցն օգտագործվում է անձնական պահեստ և բեռնատար մեքենաներ տեղափոխելու համար»։

Ուկրաինայի ԶՈՒ գլխավոր շտաբը հայտնում է նաև, որ ռուսական կողմը Ուկրաինայի որոշ ուղղություններով հարձակման ժամանակ զգալի կորուստներ է կրել, բայց չնայած դրան՝ չի հրաժարվում իր հիմնական նպատակից՝ վերահսկողություն հաստատել Կիևի վրա։