Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Տասնյակ կամ հարյուր միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար ՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին․ Հովսեփ Խուրշուդյան

Տասնյակ կամ հարյուր միլիոնավոր դոլարները, որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար ՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին․ Հովսեփ Խուրշուդյան
Քաղաքականություն
12:23, 27 апрель 2024
«Ազատ քաղաքացի» ՀԿ ղեկավար, վերլուծաբան Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է.

Համացանցում տարածվում է տեղեկություն, որ վերջին 5 օրերում, Տավուշի մարզի փոխանակման կետերի գործարքների 70 տոկոսից ավելին եղել է ռուբլով։ Ռուբլին փոխանակել են դրամի։

Սա նշանակում է, որ այն տասնյակ կամ հարյուր միլիոնավոր դոլարները (հնչել է անգամ 1 մլրդ դոլար թիվը), որը Կրեմլը հատկացրել է հեղաշրջման միջոցով Հայաստանը իր ազդեցության տակ վերադարձնելու համար (դե Արցախի համար Ալիեւից հաստատ մի քանի միլիարդ դոլար ստացել են, դրանցից 1 մլրդ-ը հատկացնելը ինչ խնդիր է)՝ սկսել են արդեն բաժանել իրենց խամաճիկներին։ Ուղղակի քանի որ Ռուսաստանում դոլար չկա, այլ միայն ռուբլի, յուան եւ ռուպպի, ստիպված ռուբլի են բաժանում։ Դե հո յուան չեն բաժանելու։ Ի դեպ, ասեմ, որ Ուկրաինան իրենցով անելու համար մինչեւ 2022թ․ ներխուժումը 5 մլրդ դոլար էին հատկացրել, ու հույս ունեին, որ իրենց տանկերը փուչիկներով ու ծաղիկներով են տեղի բնակիչները դիմավորելու։