Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Երբ Քոչարյանը բռնազավթեց իշխանությունը՝ Արցախը դուրս մղեց բանակցային գործընթացից, որն էլ բերեց Հայաստանի ճանաչմանը որպես օկուպանտի․ Հովսեփ Խուրշուդյան

Երբ Քոչարյանը բռնազավթեց իշխանությունը՝ Արցախը դուրս մղեց բանակցային գործընթացից, որն էլ բերեց Հայաստանի ճանաչմանը որպես օկուպանտի․ Հովսեփ Խուրշուդյան
Հասարակություն
10:50, 25 май 2021
«Ազատ քաղաքացի» ՀԿ նախագահ Հովսեփ Խուրշուդյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

«Պուտինը շատ հեռատեսորեն հրաժարվում է քննարկել Զելենսկու հետ Դոնբասի հարցը, ասելով, որ Ռուսաստանը այդ կոնֆլիկտի կողմը չէ եւ որ Ուկրաինան պետք է լուծի Դոնբաս-Լուգանսկի խնդիրը այդ չճանաչված հանրապետությունների առաջնորդների հետ ուղիղ բանակցությունների միջոցով։ 

Հայաստանը Լեւոն Տեր-Պետրոսյանի օրոք մոտավորապես նույն դիրքն էր բռնել, որի շնորհիվ անգամ ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը իր բանաձեւերում երբեք չի մեղադրել Հայաստանին Արցախի շուրջ շրջանների ազատագրման համար, այլ միայն հորդորել է Հայաստանին օգտագործել իր ազդեցությունը Արցախի առաջնորդների եւ "հայկական ուժերի" վրա՝ ռազմական գործողությունները դադարեցնելու համար։ 

Ամեն բան փոխվեց երբ Հայաստանում իշխանությունը բռնազավթեց Պուտինի "ընկեր" Ռոբերտ Քոչարյանը, ով Արցախին դուրս մղեց բանակցային գործընթացից այն հիմքով, որ ինքը ղարաբաղցի է եւ կարող է ներկայացնել թե՛ Հայաստանը եւ թե՛ Արցախը։ Նման մոտեցումը վաղ թե ուշ պետք է բերեր Հայաստանի ճանաչմանը որպես օկուպանտի, ինչը եւ արեցին միջազգային կազմակերպությունները, այդ թվում, օրինակ,Եվրամիությունը՝ 2013թ․-ին։ Հենց դա էլ կանխորոշեց Արցախի խնդրի՝ Կոսովոյի օրինակով լուծելու անհնարինությունը գոնե մինչեւ 2020թ․ պատերազմը»։