Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Սարգիս Խանդանյանը Դանիայում Լիզբեթ Զիլմեր-Ջոնսի հետ հանդիպմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը

Սարգիս Խանդանյանը Դանիայում Լիզբեթ Զիլմեր-Ջոնսի հետ հանդիպմանը ներկայացրել է «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը
Պաշտոնական
12:32, 27 апрель 2024
ՀՀ ԱԺ ՔՊ պատգամավոր, ԱԺ արտաքին հարաբերությունների հանձնաժողովի նախագահ Սարգիս Խանդանյանն իր ֆեյսբուքյան էջում գրել է․

Ապրիլի 26-ին Դանիայի Թագավորության Արտաքին գործերի նախարարությունում հանդիպել եմ Արտաքին քաղաքականության հարցերով պետքարտուղար Լիզբեթ Զիլմեր-Ջոնսի հետ: Հանդիպման ընթացքում խոսել ենք մեր տարածաշրջանում ընթացող գործընթացների և մարտահրավերների մասին, ներկայացրել եմ Հայաստանի կառավարության «Խաղաղության խաչմերուկ» նախագիծը:

Քննարկել ենք նաև Հայաստան - Դանիա և Հայաստան - Եվրոպական Միություն հարաբերությունների խորացման հեռանկարները: