Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանն ու Իրանը էլեկտրաէներգիա կփոխանակեն հարավկովկասյան երեք երկրների միջոցով

Ռուսաստանն ու Իրանը էլեկտրաէներգիա կփոխանակեն հարավկովկասյան երեք երկրների միջոցով
Միջազգային
13:38, 17 июль 2023
Ռուսաստանն ու Իրանը մտադիր են էլեկտրաէներգիայի փոխանակում իրականացնել Ադրբեջանի, Հայաստանի և Վրաստանի տարածքներով։ Կիրակի օրը Mehr գործակալության հետ զրույցում այդ մասին հայտարարել է Իրանի էներգետիկայի նախարար Ալի Աքբար Մեհրաբիանը։

«Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակումներ իրականացնելու համար մենք երկու ուղի ենք դիտարկում՝ մեկը՝ Ադրբեջանի տարածքով, մյուսը՝ Հայաստանի և Վրաստանի տարածքներով», - հայտարարել է նախարարը։

«Շուտով արդեն մենք Ռուսաստանի հետ էլեկտրաէներգիայի փոխանակումներ կսկսենք իրականացնել Ադրբեջանի տարածքով։ Օրակարգում է նաև Հայաստանի և Վրաստանի տարածքով նույնն անելու ծրագիրը», - նշել է իրանցի նախարարը։

Աղբյուր՝ azatutyun.am