Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հայաստանի տարածքով իրանական բեռների փոխադրումն իրականացնելու լուծումներ են գտնվել, ամբողջովին փոխվելու են տարածաշրջանային տրանզիտային քարտեզները. իրանագետ

Հայաստանի տարածքով իրանական բեռների փոխադրումն իրականացնելու լուծումներ են գտնվել, ամբողջովին փոխվելու են տարածաշրջանային տրանզիտային քարտեզները. իրանագետ
Քաղաքականություն
12:38, 07 октябрь 2021
Դատելով Իրանի ճանապարհների և քաղաքաշինության նախարար Ռոստամ Ղասեմիի վերջին թվիթերյան գրառումից, լուծումներ են գտնվել Հայաստանի տարածքով, ադրբեջանական բաշիբոզուկներին շրջանցելով, իրանական բեռների փոխադրումն իրականացնելու համար և առաջիկայում ամբողջովին փոխվելու են տարածաշրջանային տրանզիտային քարտեզները, Facebook-ում գրել է իրանագետ Վարդան Ոսկանյանը։

«Ուշագրավ է, որ փաստացիորեն ի հակադրություն և պատասխան Բաքվի և Անկարայի երազանքների, այսպես կոչված, «Զանգեզուրյան միջանցքի», իրանցի նախարարը գրառման մեջ օգտագործել է «Կովկասի միջանցք» ձևակերպումը, որն ապահովելու է Իրանի ելքը դեպի Սև ծով և Եվրոպա բացառապես Հայաստանի և Վրաստանի տարածքներով։

Ռոստամ Ղասեմին, առանց անունը հիշատակելու, նաև զգուշացրել է Բաքվի բռնապետին, որ «ոչ մի ուղի Իրանի համար փակ չի մնա», – գրել է իրանագետը։