Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը

Իրանի ու Ադրբեջանի ԱԳ նախարարները հեռախոսազրույցում քննարկել են Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը
Միջազգային
11:26, 28 июль 2023
Նախօրեին Իրանի և Ադրբեջանի արտգործնախարարներ Հուսեյն Ամիր-Աբդուլլահիանի և Ջեյհուն Բայրամովի միջև կայացել է հեռախոսազրույց։ Ինչպես տեղեկացնում է Ադրբեջանի ԱԳՆ մամուլի ծառայությունը, նախարարները մտքեր են փոխանակել երկկողմ և տարածաշրջանային օրակարգային հարցերի, ինչպես նաև հետկոնֆլիկտային ժամանակաշրջանում տարածաշրջանում տիրող իրավիճակի շուրջ։

Հեռախոսազրույցի ընթացքում նշվել է տնտեսության և տրանսպորտի ոլորտում ձեռք բերված երկկողմ և տարածաշրջանային պայմանավորվածությունների իրականացման կարևորությունը, ինչպես նաև քննարկվել Լաչինի միջանցքում ստեղծված իրավիճակը։

Բայրամովի խոսքով՝ «իրականությանը չեն համապատասխանում Լաչինի ճանապարհի շուրջ հումանիտար իրավիճակին վերաբերող պնդումները, և դրանք ոչ այլ ինչ են, քան քաղաքական մանիպուլյացիաներ»: Ադրբեջանի ԱԳ նախարարը նշել է, որ «հայկական կողմը պետք է վերջ դնի տարածաշրջանում սադրանքներին, խոսքով և գործով հարգի Ադրբեջանի ինքնիշխանությունն ու տարածքային ամբողջականությունը»: