Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Հեղաշրջում Նիգերում. պուտչի կողմնակիցների շարքերում նկատվում են ռուսական դրոշներ

Հեղաշրջում Նիգերում. պուտչի կողմնակիցների շարքերում նկատվում են ռուսական դրոշներ
Միջազգային
14:51, 28 июль 2023
Նիգերում պուտչի կողմնակիցները ցույց են կազմակերպել երկրի խորհրդարանի շենքի մոտ։ Նրանցից մի քանիսը պարզել էին ռուսական դրոշներ։
 
Ավելի ուշ ցուցարարներից ոմանք հարձակվել են տապալված նախագահ Մուհամեդ Բազումի կուսակցության շտաբ-բնակարանի վրա և հրկիզել այն։

 Պաշտոնապես Ռուսաստանը, այլ երկրների հետ միասին, կոչ է արել ազատ արձակել տապալված նախագահ Բազումին, որին պահում են պուտչիստները։

Այս պահին պարզ չէ, թե ով է ղեկավարում արևմտաաֆրիկյան երկիրը։ Բանակի հրամանատարը հանդես է եկել ի պաշտպանություն պուտչիստների, նրա խոսքով՝ հանուն զինված ուժերի միասնության պահպանման։
Խունտան ինքը չի հայտարարել, թե ով է ղեկավարում իրեն։