Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեհաստանը լրացուցիչ զորքեր է ուղարկում Բելառուսի հետ սահման

Լեհաստանը լրացուցիչ զորքեր է ուղարկում Բելառուսի հետ սահման
Միջազգային
15:44, 08 август 2023
Լեհաստանի պաշտպանության նախարարությունը համաձայնել է լրացուցիչ զորքեր ուղարկել Բելառուսի հետ սահման՝ սահմանապահ ծառայության խնդրանքից հետո։ Այս մասին հայտարարել է երկրի պաշտպանության նախարար Մարիուշ Բլաշչակը, հայտնում է լեհական լրատվական գործակալությունը (PAP):

Նախօրեին Լեհաստանի սահմանապահ ծառայության ղեկավար Տոմաշ Պրահան դիմել էր պաշտպանության նախարարությանը՝ Բելառուսի հետ սահմանին ևս հազար զինծառայող ուղարկելու խնդրանքով։ 

«Կապված լեհ-բելառուսական սահմանին տիրող դինամիկ իրավիճակի և սահմանապահ ծառայության պետի խնդրանքի հետ՝ մեծացնելու բանակի մասնակցությունը սահմանի պաշտպանությանը, ազգային պաշտպանության նախարարը կարգադրել է կատարել խնդրանքը և լրացուցիչ զինվորներ տրամադրել լեհ-բելառուսական սահմանին պարեկության համար»,- ասվում է Բլաշչակի հայտարարության մեջ: 

PAP-ը պարզաբանում է, որ Բելառուսի հետ սահմանին ներկայումս ծառայում է 2000 լեհ զինծառայող: