Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Բելառուսական ԶՈՒ-ն «Վագներ»-ի վարձկանների հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Լեհաստանի հետ սահմանին. Բելառուսի ՊՆ

Բելառուսական ԶՈՒ-ն «Վագներ»-ի վարձկանների հետ համատեղ զորավարժություններ կանցկացնի Լեհաստանի հետ սահմանին. Բելառուսի ՊՆ
Միջազգային
13:16, 20 июль 2023
Բելառուսի բանակի հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները զորավարժություններ կանցկացնեն ռուսական «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության վարձկանների հետ Լեհաստանի սահմանի մոտ գտնվող «Բրեստսկի» պոլիգոնում։ Այս մասին հայտնում է Բելառուսի պաշտպանության նախարարությունը։

«Բելառուսի զինված ուժերը շարունակում են համատեղ վարժանքները «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության զինյալների հետ։ Մեկ շաբաթվա ընթացքում հատուկ գործողությունների ուժերի ստորաբաժանումները ընկերության ներկայացուցիչների հետ միասին կմշակեն ուսումնառազմական  առաջադրանքներ «Բրեստսկի» պոլիգոնում»,- ասվում է գերատեսչության մամուլի ծառայության հաղորդագրության մեջ։