Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Նա այժմ Բելառուսի տարածքում չէ». Լուկաշենկոն՝ Պրիգոժինի գտնվելու վայրի մասին

«Նա այժմ Բելառուսի տարածքում չէ». Լուկաշենկոն՝ Պրիգոժինի գտնվելու վայրի մասին
Միջազգային
13:23, 06 июль 2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն հայտարարել է, որ «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության ղեկավար Եվգենի Պրիգոժինը այժմ չի գտնվում հանրապետության տարածքում։

«Ինչ վերաբերում է Եվգենի Պրիգոժինին, նա գտնվում է Սանկտ Պետերբուրգում: Իսկ թե որտե՞ղ է նա այսօր առավոտյան. գուցե առավոտյան մեկնել է Մոսկվա...»,- այսօր Մինսկում Անկախության պալատում արտասահմանցի և բելառուս լրագրողների հետ հանդիպմանը ասել է Լուկաշենկոն։ Բելառուսի նախագահի խոսքերը մեջբերում է ԲելՏԱ պետական գործակալությունը։ 
«Բելառուսի տարածքում նա չկա»,- ընդգծել է Լուկաշենկոն։

«Որքանով ես այսօր առավոտյան տեղեկացա, «Վագներ» մասնավոր ռազմական ընկերության մարտիկները գտնվում են իրենց ճամբարներում: Մշտական ճամբարներում, որտեղ նրանք գտնվում էին ռազմաճակատից դուրս գալուց հետո՝ վերականգնվելու համար»,- հավելել է Լուկաշենկոն։

Միաժամանակ նա նշել է, որ Բելառուսի համար ռիսկեր չի տեսնում, եթե այդ մարտիկները տեղակայվեն հանրապետությունում։