Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ագրեսիայի դեպքում ՌԴ-ն պետք է պաշտպանի Բելառուսը որպես սեփական տարածք. մեզ անվտանգության երաշխիքներ են պետք. Լուկաշենկոն՝ Շոյգուին

Ագրեսիայի դեպքում ՌԴ-ն պետք է պաշտպանի Բելառուսը որպես սեփական տարածք. մեզ անվտանգության երաշխիքներ են պետք. Լուկաշենկոն՝ Շոյգուին
Միջազգային
14:04, 10 апрель 2023
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր Մինսկում հանդիպում է անցկացնում ՌԴ պաշտպանության նախարար Սերգեյ Շոյգուի հետ՝ որպես արդյունք պետությունների ղեկավարների վերջին պայմանավորվածությունների: Այս մասին հայտնում է «ԲելՏԱ» գործակալությունը։

«Վլադիմիր Վլադիմիրովիչի (Պուտինի) հետ վերջին բանակցություններից հետո բաժանվելիս մենք պայմանավորվեցինք, որ դուք մասնագետների հետ կգաք Բելառուս, և մենք ձեզ հետ կնստենք և կքննարկենք Բելառուսի անվտանգության հարցերը»,- Լուկաշենկոյի խոսքերը մեջբերում է «ԲելՏԱ» գործակալությունը ։
  
Ալեքսանդր Լուկաշենկոն Սերգեյ Շոյգուին ասել է, որ Մինսկը արտաքին ագրեսիայի դեպքում կցանկանար Մոսկվայից ստանալ հանրապետության անվտանգության այնպիսի երաշխիքներ, ինչը կնշանակեր, որ Ռուսաստանը պաշտպանում է Բելառուսը որպես սեփական տարածք: 
«Դա հնչում է այսպես. Բելառուսի դեմ ագրեսիայի դեպքում Ռուսաստանի Դաշնությունը պաշտպանում է Բելառուսը որպես իր տարածք։ Ահա այսպիսի անվտանգության (երաշխիքներ) են մեզ պետք»,- ասել է նա: