Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են զորքերի համատեղ խմբավորման տեղակայման մասին

Լուկաշենկոն և Պուտինը պայմանավորվել են զորքերի համատեղ խմբավորման տեղակայման մասին
Աշխարհ
14:12, 10 октябрь 2022
Ռուսաստանի և Բելառուսի նախագահները պայմանավորվել են զորքերի համատեղ տարածաշրջանային խմբավորումների տեղակայման մասին, հայտարարել է Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն այսօր անվտանգության հարցերով խորհրդակցության ժամանակ։ Նրա խոսքերը մեջբերում է «ԲելՏԱ»-ն։

«Կապված Միութենական պետության արևմտյան սահմաններին սրացման հետ՝ մենք պայմանավորվել ենք Ռուսաստանի Դաշնության և Բելառուսի Հանրապետության տարածաշրջանային խմբավորումների տեղակայման մասին: Այս ամենը ըստ մեր փաստաթղթերի է: Եթե սպառնալիքի մակարդակը հասնում է ներկայիս մակարդակին, ինչպես այժմ, մենք սկսում ենք գործարկել Միութենական պետության խմբավորումը»,- ասել է նա։ 

Այս պայմանավորվածությունը ձեռք է բերվել Սանկտ Պետերբուրգում ԱՊՀ ոչ պաշտոնական գագաթնաժողովից հետո Պուտինի հետ առանձին հանդիպման ժամանակ, հավելել է Լուկաշենկոն։

«Այս խմբավորման հիմքը, ես միշտ ասել եմ, բանակն է, Բելառուսի Հանրապետության զինված ուժերը: Պետք է ձեզ տեղեկացնեմ, որ այդ խմբավորման ձևավորումը սկսվել է: Այն ընթանում է արդեն, իմ կարծիքով, երկու օր: Տրվել է իմ հանձնարարականը, որպեսզի սկսենք այս խմբավորման ձևավորումը»,- ընդգծել է Լուկաշենկոն։

Այդ նույն խորհրդակցությանը Լուկաշենկոն հայտարարել է պետության անվտանգության ամրապնդման համար նոր միջոցներ ձեռնարկելու անհրաժեշտության մասին և հավելել, որ իրեն զգուշացրել են Ուկրաինայի տարածքից Բելառուսի վրա պատրաստվող հարվածի մասին։

«Երեկ ոչ պաշտոնական խողովակներով մեզ զգուշացրել են Ուկրաինայի տարածքից Բելառուսին հարված հասցնելու մասին»,- ասել է նա։