Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լուկաշենկոն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է բանակցություններ անցկացնել Մինսկում

Լուկաշենկոն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է բանակցություններ անցկացնել Մինսկում
Աշխարհ
16:19, 24 февраль 2022
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն Ռուսաստանին և Ուկրաինային առաջարկել է բանակցություններ անցկացնել Մինսկում: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հայտնում է բելառուսական ԲԵԼՏԱ գործակալությունը: Միևնույն ժամանակ, Բելառուսի նախագահը հայտնել է այդ բանակցությունների համար անհրաժեշտ պայմանները:

«Լարվածությանը վերջ տալու համար հարկավոր է նստել բանակցությունների սեղանի շուրջ, սակայն Ռուսաստանը երբեք նրանց հետ բանակցությունների սեղանին չի նստի, եթե մինչ այդ չհամաձայնեցվեն այն հարցերը, որոնք քննարկվելու են: Այդ հարցերը Ռուսաստանը ներկայացրել է ՆԱՏՕ-ի, ԱՄՆ-ի, այդ թվում՝ Ուկրաինայի համար:  Ընդհանուր 5-6 հարցեր են, որոնցից երեքն Ուկրաինայի համար են: Դրանք են՝ Ուկրաինայի ապառազմականացումը, թույլ չտալ Ուկրաինայի մուտքը ՆԱՏՕ, ինչպես նաև ուժային գործողությունների դադարեցումը Դոնեցկի և Լուգանսկի դեմ»,- ասել է Լուկաշենկոն: