Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Լեհաստանը հիմնական պատնեշ կկառուցի Բելառուսի հետ սահմանին

Լեհաստանը հիմնական պատնեշ կկառուցի Բելառուսի հետ սահմանին
Քաղաքականություն
23:02, 04 январь 2022
Լեհաստանի սահմանապահ ծառայությունը պայմանագրեր է կնքել կապալառուների հետ Բելառուսի հետ սահմանին հիմնական պարիսպ կառուցելու շուրջ, ասել է Լեհաստանի ներքին գործերի և վարչակազմի փոխնախարար Մաչեյ Վոնսիկը։

Իր հերթին Լեհաստանի սահմանապահ ծառայության գլխավոր հրամանատարի տեղակալ Վիոլետա Գոժկովսկայան ասել է, որ արգելապատնեշի երկարությունը կկազմի 186 կիլոմետր։Շինարարական աշխատանքները կիրականացվեն միաժամանակ չորս տեղամասերում։

Կառուցման համար կօգտագործվի պողպատ, դրանում նախատեսված է 22 դարպաս՝ կենդանիների հնարավոր միգրացիան ապահովելու համար։
Վոնսիկը հաստատել է, որ շինարարությունը նախատեսվում է ավարտել 2022 թվականի հունիսի վերջին:

Միգրացիոն ճգնաժամի ֆոնին Լեհաստանը որոշել է պաշտպանիչ կառույց ունենալ  Բելառուսի հետ սահմանին, այն ունենալու է հինգ մետր բարձրություն, հագեցած կլինի գիշերային և ցերեկային տեսողության  տեսախցիկներով, շարժման սենսորներով։