Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ռուսաստանում գործող ուկրաինացի հատուկ գործակալներին բացահայտելը ռուս իրավապահների համար գլխացավանք է դարձել

Ռուսաստանում գործող ուկրաինացի հատուկ գործակալներին բացահայտելը ռուս իրավապահների համար գլխացավանք է դարձել
Միջազգային
13:44, 14 август 2023
Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկու գրասենյակի ղեկավարի խորհրդական Միխայիլ Պոդոլյակը խոստովանել է, որ Ռուսաստանում գործում է ուկրաինական հատուկ ծառայությունների ցանց։ Այդ մասին նա հայտարարել է ուկրաինական «24» հեռուստաալիքին տված հարցազրույցում։

Պոդոլյակի խոսքով՝ Հետախուզության գլխավոր վարչությունը և Ուկրաինայի անվտանգության ծառայությունը Ռուսաստանում բավականին արդյունավետ ցանց ունեն։

Ավելի վաղ Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչ Անդրեյ Յուսովը խոստովանել էր, որ «Շաման» գումարտակը աշխատում և դիվերսիոն գործողություններ է կատարում Ռուսաստանի տարածքում։

Ռուսաստանի Անվտանգության դաշնային ծառայության գեներալ-մայոր և հակահետախուզության նախկին սպա Ալեքսանդր Միխայլովը, Lenta.ru-ի հետ զրույցում խոսելով  Ռուսաստանում ուկրաինական հատուկ ծառայությունների գործակալների որոնումների մասին, ասել է. «Ռուսական իրավապահ մարմինների համար ամենադժվարն է պարզել սովորական քաղաքացիներին, ովքեր հավաքագրվում են Ուկրաինայի հատուկ ծառայությունների կողմից։ Երբ գործ ունենք անօրինական ընդհատակյա կազմակերպությունների հետ, որոնք ահաբեկչական գործողություններ են նախապատրաստում, դա միշտ էլ դժվարություն է։ Կա ևս մեկ դժվարություն, երբ խոսքը վերաբերում է այն մարդկանց, ովքեր հիմնականում գտնվում են «մեռած գոտում»: Այսինքն՝ սրանք մարդիկ են, որոնց մասին չես էլ կարող մտածել, որ պատրաստ են ահաբեկչություն իրականացնել։ Վերջերս մենք հետևում էինք, թե ինչպես են նրանք շատ ակտիվ հավաքագրում թոշակառուների, այսինքն՝ մարդկանց, ովքեր չեն կարողանում նույնիսկ հատուկ ծառայությունների տեսադաշտ մտնել»։

Ալեքսանդր Միխայլովի խոսքով՝ Կիևի համար քաղաքականապես կարևոր է ցույց տալ, որ ուկրաինական հատուկ ծառայություններն աշխատում են Ռուսաստանում։