Քաղաքացիակենտրոն
լրատվություն

«Անհեթեթություն է. ԱԴԾ-ն և ՔԿ-ն ֆեյքային կառույցներ են». Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչությունը հերքել է Կերչի կամրջի պայթեցման համար ԱԴԾ-ի մեղադրանքները

«Անհեթեթություն է. ԱԴԾ-ն և ՔԿ-ն ֆեյքային կառույցներ են». Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչությունը հերքել է Կերչի կամրջի պայթեցման համար ԱԴԾ-ի մեղադրանքները
Աշխարհ
16:02, 12 октябрь 2022
Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչության ներկայացուցիչը անհեթեթություն է անվանել ՌԴ ԱԴԾ-ի հայտարարությունները՝ կապված հանգստյան օրերին Կերչի կամրջի պայթյունի հետաքննության հետ:

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը բռնակցված Ղրիմը Ռուսաստանին կապող կամուրջը պայթեցնելու մեջ մեղադրել է ուկրաինական հատուկ ծառայություններին։ Այսօր առավոտյան ԱԴԾ-ն հայտարարություն է տարածել, որի համաձայն՝ պայթյունը կազմակերպել է Հետախուզության գլխավոր վարչության ղեկավար Կիրիլ Բուդանովը, իսկ դրա իրականացմանը մասնակցել է 12 մարդ՝ Ռուսաստանի, Ուկրաինայի և Հայաստանի քաղաքացիներ։ Նրանցից ութը, ԱԴԾ-իպնդմամբ, ձերբակալվել է։

«ԱԴԾ-ի ու ՔԿ-ի ամբողջ գործունեությունը անհեթեթություն է:Դրանք ֆեյքային կառույցներ են, որոնք սպասարկում են պուտինյան ռեժիմին, ուստի մենք հաստատ չենք մեկնաբանի նրանց հերթական հայտարարությունները։ Զարմանալի է, որ Ղրիմի կամրջի տարածքում դեռևս ոչ մի այցեքարտ չեն գտել»,- հայտարարել է Ուկրաինայի Հետախուզության գլխավոր վարչության մամուլի քարտուղար Անդրեյ Յուսովը: