Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Այսօր Ռուսաստանը կարող է ահաբեկչություն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ում. ուկրաինական հետախուզություն

Այսօր Ռուսաստանը կարող է ահաբեկչություն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ում. ուկրաինական հետախուզություն
Աշխարհ
11:44, 19 август 2022
Ռուսներն այսօր՝ օգոստոսի 19-ին, կարող են մասշտաբային ահաբեկչություն իրականացնել Զապորոժիեի ԱԷԿ-ում։ Այս մասին հայտնում է Ուկրաինայի պաշտպանության նախարարության հետախուզության գլխավոր վարչությունը։

Հետախուզության գլխավոր վարչությունը նշում է, որ ստացել են ավելի շատ ապացույցներ, որոնք վկայում են Զապորոժիեի ԱԷԿ-ում ռուսների կողմից ահաբեկչության նախապատրաստման մասին:

 Մասնավորապես, կայանի լիցենզավորված անձնակազմին հրամայվել է օգոստոսի 19-ին մնալ տանը և չգնալ աշխատանքի։ Ընդ որում, կայանի տարածքում կթույլատրվի մնալ աշխատակիցների միայն փոքր մասին։

Բացի դրանից, օգոստոսի 18-ի երեկոյան ժողովին բացակայում էին «Ռոսատոմի» ներկայացուցիչները։ Մինչ այդ նրանք մշտապես մասնակցում էին նման խորհրդակցություններին, իսկ այժմ նրանք լքել են Զապորոժիեի ԱԷԿ-ի տարածքը։

 «Հաշվի առնելով զենքի քանակը, որն այժմ գտնվում է ատոմակայանի տարածքում, ինչպես նաև բազմաթիվ սադրիչ գնդակոծությունները, միջուկային օբյեկտում մասշտաբային ահաբեկչության հավանականությունը մեծ է»,- ընդգծել է Հետախուզության գլխավոր վարչությունը։