Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը դեմ է արտահայտվել Զապորոժիեի ԱԷԿ-ի ապառազմականացմանը

ՄԱԿ-ում ՌԴ մշտական ներկայացուցիչը դեմ է արտահայտվել Զապորոժիեի ԱԷԿ-ի ապառազմականացմանը
Աշխարհ
11:20, 12 август 2022
ՄԱԿ-ում Ռուսաստանի Դաշնության մշտական ներկայացուցիչ Վասիլի Նեբենզյան չի աջակցել Զապորոժիեի ատոմակայանի շուրջ ապառազմականացված գոտի ստեղծելու առաջարկին։ Նրա խոսքով՝ Ռուսաստանը պաշտպանում է ԱԷԿ-ը, այդ թվում՝ հնարավոր ահաբեկչական հարձակումներից։ 

«Կայանի ապառազմականացումը կարող է այն խոցելի դարձնել  նրանց համար, ովքեր ցանկանում են այցելել այնտեղ: Թե որոնք են նրանց նպատակներն ու խնդիրները՝ ոչ ոք չգիտի: Մենք չենք կարող բացառել որևէ սադրանք, ահաբեկչական հարձակում կայանի վրա, որը մենք պետք է պաշտպանենք»,- Ռուսաստանի ներկայացուցչի խոսքերը մեջբերում է «Ինտերֆաքս»-ը:

Ավելի վաղ ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը կոչ էր արել դուրս բերել բոլոր զինծառայողներին ու ռազմական տեխնիկան կայանից և խուսափել այդ տարածքում որևէ այլ ռազմական ուժ կամ ռազմական տեխնիկա տեղակայելուց: 

«Օբյեկտը չպետք է օգտագործվի որևիցե ռազմական գործողությունների շրջանակներում: Դրա փոխարեն անհրաժեշտ է շտապ անցնել համաձայնության տեխնիկական մակարդակով անվտանգության պարագծի ստեղծման և ապառազմականացման վերաբերյալ՝ տարածաշրջանի անվտանգությունն ապահովելու նպատակով»,- հայտարարել է ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը: 

Նեբենզյան լրագրողներին տված մեկնաբանություններում ասել է, որ ՄԱԿ-ի ղեկավարը պետք է հստակեցնի, թե ինչ նկատի ունի «ապառազմականացման պարագիծ» ասելով։