Քաղաքացիակենտրոն
լրատվություն

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին և Ուկրաինային կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ

ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարը ՌԴ-ին և Ուկրաինային կոչ է արել անհապաղ դադարեցնել ռազմական գործողությունները Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ
Աշխարհ
10:41, 12 август 2022
Ուկրաինան և Ռուսաստանը շարունակում են միմյանց մեղադրել միջուկային աղետ հրահրելու մեջ։

Զապորոժիեի ԱԷԿ-ի շուրջ ծավալված մարտերը ստիպել են ՄԱԿ-ինմտահոգվել։ ՄԱԳԱՏԷ-ի փորձագետները լրջորեն վախենում են Չեռնոբիլի կրկնությունից, եթե ատոմակայանի տարածքում ռազմական գործողություններն անհապաղ չդադարեն։

Միաժամանակ, Ղրիմի ռազմական օդակայանի վրա առեղծվածային հարձակումը բարձրացրել է խաղադրույքները.Ուկրաինայի Զինված ուժերը իսկապե՞սկարող էին ոչնչացնել մի քանիռուսական ռազմական ինքնաթիռներառաջնագծից 200 կմ հեռավորությանվրա:

Ռուսաստանն ու Ուկրաինան պետք է անհապաղ դադարեցնեն ռազմական գործողությունները Զապորոժիեի ատոմակայանի շուրջ։ Այսպիսի կոչով էհանդես եկել ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Անտոնիո Գուտերեշը։

«Ռուսաստանի Դաշնության և Ուկրաինայի զինված ուժերին կոչ եմ անում անհապաղ դադարեցնել ցանկացած ռազմական ակտիվություն կայանի մոտ և չհարձակվել նրա օբյեկտների ու շրջակա տարածքի վրա»,- ասվում է համաշխարհային կազմակերպության ղեկավարի այսօրվա հայտարարության մեջ: