Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Մոսկվայի պատգամավորները Պուտինին կոչ են արել զորքը հանել Ուկրաինայից

Մոսկվայի պատգամավորները Պուտինին կոչ են արել զորքը հանել Ուկրաինայից
Ռուսաստան
14:03, 02 март 2022
Մոսկվայի Գագարինսկի մունիցիպալ շրջանի պատգամավորների խորհուրդը դատապարտել է ռազմական գործողությունները Ուկրաինայի տարածքում և կոչ է արել Վլադիմիր Պուտինին անհապաղ դուրս բերել զորքերը այնտեղից, հայտնում է BBC-ն։

ՌԴ նախագահին ուղղված նամակում պատգամավորները Ուկրաինա ներխուժումն անվանել են աղետ։

«Սա երկրի դեգրադացիայի և աղքատացման ճանապարհն է: Ոչ մի այլ գործողություն չի կարող ավելի մեծ վնաս հասցնել Ռուսաստանի տնտեսությանը»,- ասվում է կոչում։

Ավելի վաղ հակապատերազմական հայտարարությամբ էր հանդես եկել նաեւ Խամովնիկիի Մոսկվայի շրջանի պատգամավորների խորհուրդը։