Քաղաքացիակենտրոն
լրատվություն

Ղրիմի կամրջի ահաբեկչության կազմակերպիչը բացահայտվել է. ԱԴԾ-ի տվյալներով՝ ահաբեկչության նախապատրաստմանը մասնակից է եղել նաև ազգությամբ հայ

Ղրիմի կամրջի ահաբեկչության կազմակերպիչը բացահայտվել է. ԱԴԾ-ի տվյալներով՝ ահաբեկչության նախապատրաստմանը մասնակից է եղել նաև ազգությամբ հայ
Հասարակություն
11:21, 12 октябрь 2022
Ղրիմի կամրջի վրա ահաբեկչության կազմակերպիչը Ուկրաինայի ռազմական հետախուզության ղեկավար Կիրիլ Բուդանովն է, պայթուցիկները Օդեսայից տարվել են Բուլղարիայի, Վրաստանի և Հայաստանի տարածքով։ Այս մասին ՏԱՍՍ-ին հայտնել են ԱԴԾ Հասարակայնության հետ կապերի կենտրոնում:

«Անվտանգության դաշնայինծառայությունը Քննչական կոմիտեիհետ միասին պարզել է, որ Ղրիմիկամրջի վրա տեղի ունեցածահաբեկչության կազմակերպիչը եղել էՈւկրաինայի պաշտպանության նախարարության Հետախուզությանգլխավոր վարչությունը, նրա ղեկավարԿիրիլ Բուդանովը, աշխատակիցները ևգործակալները»,- հաղորդել է Հասարակայնության հետ կապերիկենտրոնը։

ԱԴԾ-ն ձերբակալել է ահաբեկչության նախապատրաստման ութ մասնակիցների։ «Ներկայումս քրեական գործի շրջանակներում ձերբակալվել են Ռուսաստանի հինգ քաղաքացիներ, Ուկրաինայի և Հայաստանի երեք քաղաքացիներ, որոնք մասնակցել են հանցագործության նախապատրաստմանը»,- հայտնել են Հասարակայնության հետ կապերի կենտրոնից։
 
«Բուլղարիայից Փոթի նավահանգիստ (Վրաստան), իսկ այնուհետև Հայաստան բեռը փոխադրելու կազմակերպմանը ներգրավված են եղել Ուկրաինայի քաղաքացիներ Ցյուրկալո Միխայիլ Վլադիմիրովիչը՝ծնված 1975 թ., Կովաչ Դենիս Օլեգովիչը՝ծնված 1979 թ., Սոլոմկո Ռոման Իվանովիչը՝ 1971 թ. ծնված, Վրաստանի քաղաքացիներ Ինոսարիձե Սանդրոն՝«Լևան» մականվամբ բրոքեր, և ՀՀ քաղաքացի Տերչանյան Արթուրը՝ծնված 1985 թվականին։

2022 թվականի սեպտեմբերի 29-ից հոկտեմբերի 3-ը Երևանում «Տրանսալյանս» տերմինալում բեռը մաքսազերծվել է ԵվրԱզԷՍ-ի կանոններով, և կատարվել է փաստաթղթերի նենգափոխում, որից հետո դրա ուղարկողն արդեն հանդիսացել է «ԳՈՒ ԱՐ ՋԻ ԳՐՈՒՊ»ՍՊԸ-ն (Հայաստանի Հանրապետություն, քաղաք Ալավերդի), իսկ ստացողը՝ «Լիդեր» ՍՊԸ-ն (քաղաք Մոսկվա)»,- հայտնում են հատուկ ծառայությունում։